Թուրքական զորքերը մտել են Սիրիայի հյուսիս՝ Քոբանիի քրդական ինքնավար շրջան, հայտնում է քրդական Firat գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ հանրապետության զինված ուժերը մտել են Սիրիայի տարածք Քոբանիից արևմուտք ընկած գյուղերի շրջանում՝ տեղակայելով այնտեղ իրենց ուժերը։
Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը նախազգուշացրել են պատրաստվող պատասխանի մասին այն դեպքում, եթե Թուրքիան չլքի շրջանի տարածքը։
Թուրքիայի կողմից այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։