Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին կարծիք է հայտնել, որ երբ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին վերադառնա Ուկրաինա, երկրի իշխանությունները Թբիլիի խնդրանքով անմիջապես կսկսեն նրա արտահանձնման գործընթացը, հայտնում է Lenta.ru-ն:
«Ուկրաինական կողմն այն ժամանակ՝ 2015 թվականի ապրիլին, պատասխանեց, որ չի կարող հանձնել Միխեիլ Սահակաշվիլիին (…): Թվում է՝ այսօր նրանք փոխել են իրենց դիրքորոշումը: Երբ Սահակաշվիլին վերադառնա Ուկրաինա, Կիևը կկարողանա սկսել արտահանձնման գործընթացը», - ասել է Ցուլուկիանին: