Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է և ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերի գնդակոծմանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալով գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն», - ընդգծել է Շարմազանովը: