Հալեպի Baron հյուրանոցը, որը հիմնադրվել է հայ ընտանիքի կողմից 1911 թվականին, արդեն ավելի քան 5 տարի է չի գործում, գրում է Reuters-ը՝ պատմելով հայկական հյուրանոցի ճակատագրի մասին, որը ժամանակին համարվել է Մերձավոր Արևելքի ամենաեվրոպական անկյունը։
«Հյուրանոցում ապրել են ամենահայտնի ճանապարհորդները, գրողները, թագավորներն ու տարբեր երկրների նախագահները։ Մի քանի տարի առաջ Baron-ը, որը գտնվում է Հալեպի արևմուտքում՝ առաջնագծի մոտ, խոցվել էր ականանետերով», - գրում է պարբերականը։
Նշվում է, որ ռազմական գործողությունների ժամանակ հայկական հյուրանոցը դարձել էր ապաստարան Հալեպի արևելյան շրջանների շատ ընտանիքների համար։
Այժմ հարուստ պատմությամբ ամենահայտնի վայրերից մեկը դարձել է սոսկ հիշեցում Սիրիայում խաղաղ ժամանակների մասին, եզրափակում է Reuters-ը։