Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազային դուրս է բերել իր բոլոր հետախույզ ինքնաթիռները, որոնք մասնակցում էին ԻՊ դեմ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործողություներին:
Հիշեցնենք, որ ավիաբազայի շուրջ Թուրքիայի և Գերմանիայի միջև կոնֆլիկտը հասունացել էր մայիսի կեսերին, երբ Անկարան թույլ չէր տվել գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում տեղակայված գերմանացի զինվորականներին: