Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի վախենում և հպարտ է պատժամիջոցներով, որոնք սահմանվել են ԱՄՆ-ի կողմից իր դեմ:
«Իմ դեմ պատժամիջոցներ են սահմանել, քանի որ ես Ամերիկայի պատմության մեջ յուրօրինակ ընտրություններ եմ անցկացնում: Ես հպարտ եմ, որ այդ պատժամիջոցներն սահմանվել են», - հայտարարել է նախագահը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության սահմանած պատժամիջոցներն ենթադրում են ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող Մադուրոյի բոլոր ակտիվների սառեցում և նրա հետ գործ ունենալ արգելք ԱՄՆ քաղաքացիների համար։