Առնվազն 60 խաղաղ բնակիչներ են զոհվել սիրիական Դեր Զոր նահանգի արևելյան շրջաններում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով։
Ինչպես հաղորդում է սիրիական SANA գործակալությունը, հարվածները հասցվել են Էլ-Քաշմա, Էլ-Շավիթ, Էդ-Դավիր և Էլ-Աշարա շրջաններին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։