Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը Պոդգորիցայի օդանավակայանում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Պենսի ընդունելության հանդիսավոր արարողությունից հետ պատվիրակության անդամներին պատմել է, որ Պենսը սխալ է թույլ տվել ընդունելության արարողակարգում, հայտնում է ТАСС-ը:
«Նա չգիտեր, որ ինքնաթիռից դուրս գալիս պետք է կանգնել դրոշի մոտ», - Չեռնոգորիայի պատվիրակության հետ իր տպավորություններով կիսվել է Մարկովիչը՝ չնկատելով, որ իրեն տեսախցիկով լրագրող է մոտեցել: Պատվիրակության անդամներից մեկը, նկատելով տեսախցիկն, ընդհատել է Մարկովիչին՝ ասելով, որ այդ մասին չարժե խոսել: