Օգոստոսի 1-ին հակառակորդը կրակ է բացել Տավուշի սահմանագոտում, ինչի հետևանքով հենակետերի միջանկյալ տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղվելով Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանին, ով նշել է, որ կրակոցից չոր խոտը բռնկվել է, ինչի հետևանքով ականներ են պայթել:
Գյուղապետի խոսքերով, հրդեհը շարունակվել է մինչև ուշ երեկո, լսվել են պայթյուններ: