Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մոլդովայում հայտարարվել է «պերսոնա նոն գրատա», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նման առաջարկով է հանդես եկել Մոլդովայի արտգործնախարար Անդրեյ Գալբուրը, իսկ նախարարների կաբինետի անդամների մեծամասնությունը հավանության է արժանացրել այն:
Մոլդովայի ԱԳՆ-ն ավելի վաղ կանչել էր ռուս դեսպանին ու հայտնել, որ Ռոգոզինի կողմից «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցի պատճառով, որը պարունակել է վիրավորական արտահայտություններ Մոլդովայի մասին, նրան կարող են «անցանկալի անձ» հայտարարել։