Աբխազիայում ՊՆ-ին պատկանող զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժել է մոտ 60 մարդ՝ այդ թվում Ռուսաստանի քաղաքացի զբոսաշրջիկներ, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես հաղորդում է աբղազիայի առողջապահության նախարարությունը, տուժածներից միայն 5-ի վիճակն է ծանր, մյուսներ թեթև բեկորային վիրավորումներ են ստացել:
Պայթյունների պատճառները դեռևս հայտնի չեն: