Աբխազիայի Գուդաուտայի շրջանում տեղակայված պաշտպանության նախարարության ռազմական պահեստում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երկու ռուս կին է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Երկու զոհերի մարմին ենք հայտնաբերել՝ 1970 թվականին ծնված Ելենա Պոլյակովայի և 1962 թվականին ծնված Ելենա Տիմոֆեևայի: Երկուսն էլ Սանկտ Պետերբուրգից են»,-տեղեկացրել է ԱԻՆ մամուլի քարտուղար Միզան Լոմիան:
Պայթյունից տուժել է 60 մարդ, այդ թվում՝ 27 ռուսաստանցի: