Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում կբացվի հայ գրականության կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է գրադարանի գլխավոր տնօրեն Ումիտխան Մունալբաևան: Նա նշել, որ համագործակցության պատրաստակամությունը կա, ծրագրերը նախանշված են, մնում է մի քանի տեխնիկական հարցեր կարգավորել:
«Մենք պատրաստվում ենք այստեղ հայ գրականության կենտրոն բացել, ներկայացնել հայ գրականությունը: Ղազախստանում մեծ հայ համայնք է ապրում և տեղի հայերը կարող են օգտվել այդ ֆոնդից: Մենք սերտորեն համագործակցում ենք մեր հայ գործընկերների հետ: Ես պատրաստ եմ հնարավորություն ստեղծել հայ ստեղծագործողների համար, որ գան այստեղ հայ համայնքի հետ հանդիպեն, իրենց գրքերը ներկայացնեն», - ասել է Ումիտխան Մունալբաևան:
Նշենք, որ Հայաստանի ազգային գրադարանում 2016 թվականին բացվել է ղազախական գրականության կենտրոն, որը լավ հնարավորություն է գրքի միջոցով հայ ընթերցողին ներկայացնելու Ղազախստանի ձեռքբերումները և նվաճումները: Գրադարանի տնօրենը Հայաստանում եղել է և շատ տպավորված է Մատենադարանի հնարավորություններով, այնտեղ պահվող հարուստ գրականությամբ: