Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորված ռազմական ոստիկանության 4 աշխատակիցներին բաց են թողել: Նրանցից 2-ը լուսանկարվել էին սպանության անմիջական կատարողի՝ Օգյուն Սամասթի հետ, ձեռքներին պահելով Թուրքիայի դրոշը:
Օգոստոսի 3-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանի որոշմամբ ազատ են արձակվել կապիտան Մուրադ Բայարքը, սերժանտներ Բիրոլ Ուստաօղլուն և Յուկսել Ավանը, պաշտոնաթող փոխգնդապետ Աթիլա Գյուչլուօղլուն:
2007-ին, Հրանտ Դինքի սպանության ժամանակ նրանք բոլորը ծառայություն մեջ էին Սամսուն նահանգում: