Տրանսպորտի նախարարությունը մեկ քայլ առաջ է գնացել Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում: NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Վերջին շրջանում նախարարությունը կրկին բանակցություններ է վարել Դուբայում տեղակայված "Расиа" ФЗЭ ընկերության հետ: Նախարարը մանրամասներ չի ներկայացրել, բայց նշել է, որ հաջողվել է մեկ քայլ առաջ գնալ:
Ընկերության ղեկավարությունը նախարարության հետ հուշագիր է ստորագրել դեռևս 2013 թվականին: Շինարարության արժեքը նախկինի պես 3.2 մլրդ դոլար է գնահատվում: