Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննման հարցերով ՄԱԿ-ի միջազգային անկախ հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն ազատման դիմում է գրել, որը նա մտադիր է փոխանցել առաջիկա օրերին: Այս մասին նա հայտնել է շվեյցարական Blick ամսագրին, գրում է Interfax-ը:
Իր որոշումը նա հիմնավորել է հանձնաժողովի անգործությամբ և դրա աշխատանքի բացարձակ անարդյունավետությամբ:
«Ես այլևս չեմ կարող լինել մի հանձնաժողովի անդամ, որը պարզապես ոչինչ չի անում», - ասել է Կարլա դել Պոնտեն՝ հավելելով, որ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկրները չեն ձգտում անկախության»: