Ֆրանսիահայ բարերարներ Պողոս և Մարիզա Փալաջյաններն Ստեփանակերտում ապրող 120 միայնակ տարեցների և հաշմանդամների աջակցություն են ցուցաբերել:
«Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պամաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի տնօրեն Արեգա Ադամյանի խոսքով՝ ֆրանսիահայ բարերարները նշված բոլոր քաղաքացիներին սննդամթերքից կազմված կապոցներ են բաժանել:
«Հաճախ ենք Արցախ այցելում: Այս նախաձեռնության գաղափարը ծագել է, երբ հանդիպել ենք Ստեփանակերտում գործող տուն-ինտերնատի տնօրենի հետ»,- ասել են բարերարները՝ ավելացնելով, որ այն շարունակական է լինելու: