Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը՝ լինի Արցախի, թե Հայաստանի հետ սահմանին։
Այս մասին օգոստոսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փոխանցում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով News.am-ին:
Նրա խոսքով՝ Արցախի հետ սահմանին այժմ հարաբերականորեն լռություն կարող է տիրել, սակայն միջադեպեր տեղի են ունենում և՛ այնտեղ, և՛ Հայաստանի հետ սահմանին։
«Այդ ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խնդրի խաղաղ լուծմանը և նախկինի պես հույս ունի այն ուժով լուծել»,- հավելեց Քոչարյանը։