Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգներ կտա Եվրոպայում և Ավստրալիայում։
Հոկտեմբերի 4-ին նա համերգ կտա Սիդնեյում՝ Hordern Pavilion-ում, նոյեմբերի 13-ին՝ Միլանի Arcimboldi թատրոնի շենքում, դեկտեմբերի 9-ին՝ Վիեննայի «Վիներ Շտադթհալե» համերգասրահում, դեկտեմբերի 13-ին՝ Փարիզի սպորտի պալատում։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյեն ամիսներ առաջ Մոսկվայում կայանալիք մենահամերգի նախաշեմին հյուրընկալվել էր ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հումորային հեռուստաշոուին: