Իրանում բավականին լուրջ են տրամադրված Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ: News.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Կարեն Խանլարյանը:
«Լավագույն ապացույցն այն օրինագիծն է, որն առնչվում է Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործմանը: Հայաստանն Իրանին հետաքրքիր է ոչ միայն որպես հարևան երկիր, այլև որպես ԵՏՄ անդամ պետություն, դրանով է պայմանավորված նաև, որ Իրանը շատ է կարևորում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը», - ասել է հայ պատգամավորը:
Կարեն Խանլարյանը նշել է, որ երկու երկրները հեռակա նպատակներ ունեն, թերևս դրանով է պայմանավորված, որ Մեղրիի շրջանում մեկնարկել է ազատ տնտեսական գոտու կառուցումը: