Սիրիական կառավարական զորքերն ու դաշնակից ուժերը ամբողջությամբ ազատագրել են Հոմս նահանգի Աս-Սուհնա քաղաքը, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ Պալմիրայից 50 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում կառավարական զորքերը չեզոքացրել են ահաբեկիչների խմբերը, ինչպես նաև ոչնչացրել նրանց զինանոցը:
Աս-Սուհնայից 50 կմ հեռավորության վրա է գտնվում նաև Դեր Զորի նահանգը, որը շարունակում է գրեթե ամբողջությամբ մնալ ահաբեկիչների ձեռքում: