Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Եկատերինա Սիրաձե Դելոնեին ուրբաթ օրը կողոպտել են Սեն-Դենիում՝ Փարիզի հյուսիսային արվարձաններից մեկում, հայտնում է World.24-ը:
Երկու անհայտ անձինք սկուտերով մոտեցել են դիվանագետի մեքենային, կոտրել են պատուհանը, մեքենայից հանել են պայուսակը, այնուհետև դիմել փախուստի:
Սիրաձե Դելոնեն անմիջապես դիմել է ոստիկանություն: Ժամեր անց ոստիկանները գտել են պայուսակը և վերադարձրել դեսպանին:
Հայտնի չէ՝ արդյոք գողերն իմացել են, որ դա դեսպանի մեքենան է, թե ոչ: