Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է Մարտակերտում նռան այգիներ տնկել, հայտնում է Artsakh Press-ը:
«Ըստ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի՝ շատ լուրջ տեղ է հատկացվելու այգեգործության զարգացմանը: Նոր հայեցակարգը պատրաստ է, մնում է միայն հաստատվի, որտեղ ուշադրություն ենք դարձվելու պտղաբուծության, հատկապես՝ նշենու, թզի, արքայախնձորի, տանձենու և խնձորի զարգացմանը»,- նշել է Ա. Մխոյանը և հավելել, որ միջինը 20-25 տոննա բերքի դեպքում մի քանի տարի հետո փակվելու են և՛ տեխնոլոգիական, և՛ կաթիլային համակարգի ծախսերը: