Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կատարել է վերջին 17 տարիների ամենախոշոր նվիրատվությունը: Այդ նպատակով նա փոխանցել է ընկերության 64 միլիոն բաժնետոմսեր, որոնց արժեքը կազմում է 4,6 միլիարդ դոլար՝ գործարարի ունեցվածքի 5%-ը, հայտնում է The Seattle Time-ը:
Ներդրումը կատարվել է հունիսի 6-ին, սակայն ստացողի անունը չի նշվում: Նախկինում Microsoft-ի հիմնադիրի նվիրատվությունները փոխանցվում էին Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամին, որն զբաղվում է ԱՄՆ-ում կրթական համակարգի կատարելագործմամբ, աղքատ երկրներում առողջապահության աջակցմամբ և սովի դեմ պայքարով:
Ամենախոշոր նվիրատվությունը Գեյթսը կատարել էր 1999 թվականին: Այն ժամանակ նա այդ նպատակով փոխանցել էր Microsort-ի՝ 16 միլիարդ արժողությամբ բաժնետոմսեր, իսկ մեկ տարի անց՝ 5,1 միլիարդ դոլար:
Ընդհանուր առմամբ Բիլ Գեյթսը և նրա կինը բարեգործական նպատակներով ծախսել են 35 միլիարդ դոլար՝ սկսած 1994 թվականից: