Թուրքիայի ՆԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում 1 շաբաթվա ընթացքում սոցցանցերում արած գրառումների համար ձերբակալվել է 152 մարդ, հայտնում է Artsakhpress-ը:
Այդ ժամանակահատվածում ոստիկանության կողմից ուսումնասիրվել է սոցցանցերի 2703 օգտահաշիվ, որոնցից 1264-ի տերերի ինքնությունը պարզվել է։ 152-ը ձերբակալվել են: Չի նշվում, թե նրանցից քանիսն են կալանավորվել։
Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդմամբ, օգտատերերը ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու, ատելություն սերմանող արտահայտություններ գործածելու համար: