Սիրիայում 2015 թվականից քրդական ուժերի հետ «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարող հայազգի Նուբար Օզանյանը օգոստոսի 14–ին մարտի ժամանակ զոհվել է։ Այս մասին գրում են քրդական կայքերը, փոխանցում է news.am-ը։
Նուբար Օզանյանի մահվան հետ կապված ցավակցական հաղորդագրություններ են տարածել Թուրքիայում և Սիրիայում գործող քրդական ու կոմունիստական կուսակցությունները։
Նշենք, որ Նուբար Օզանյանը ծնվել է Թուրքիայի Յոզգաթում, աղքատ հայի ընտանիքում։ Սովորել է Քարագյոզյան դպրոցում, այնուհետ Դպրեվանքում, որտեղ ծանոթացել է Թուրքիայի կոմունիստների առաջնրոդներից Ամենակ Բաքրի հետ եւ սկսել հետաքրքրություն ցուցաբերել պրոլետարիատի նկատմամբ։
1980–ականների վերջում միացել է կոմունիստական կուսակցության ռազմական թևին և մասնակցել մի շարք գործողությունների։
Հայտնի է, որ նա թուրքերեն է թարգմանել Ստեփան Շահումանի և Լենինի մասին գրքեր։
Որոշ տեղեկություններով մասնակցել է նաև Արցախյան պատերազմին։
Սիրիայում ԻՊ–ի դեմ պայքարում Նուբար Օզանյանը որպես հրամանատար մասնակցել է մարտերին մարքսիստ–լենինիստների ջոկատում։