Առնվազն 18 երկրների քաղաքացիներ տուժել են Բարսելոնայի կենտրոնում իրականացված վրաերթի հետևանքով: ТАСС-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ հղվելով տեղական իշխանություններին:
Վերջին տվյալներով տուժածներ կան Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, Վենեսուելայից, Բելգիայից, Ավստրալիայից, Հունգարիայից, Պերուից, Հյուսիսային Իռլանդիայից, Հունաստանից, Կուբայից, Մակեդոնիայից, Չինաստանից, Իտալիայից, Ռումինիայից և Ալժիրից:
Բարսելոնայի կենտրոնում գտնվող Ռամբլա փողոցում իրականցված վրաերթի հետևանքով մահացել է 13 մարդ, վիրավորվել՝ 100-ից ավելի: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակարեպությունը: