Հայաստանի ԱԳՆ տվյալներով, Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ Բարսելոնի կենտրոնում։ Ոստիկանություն տեղի ունեցածը համարում է աահաբեկչություն ու որոնում է վարորդին։ Վերջին տեղեկություններով՝ 13 մարդ է զոհվել։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: