«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա և Թաիլանդ կմատակարարի իր բազմաթիրախային «Ka-32» ուղղաթիռները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ «Ուղղաթիռների» գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Շերբինը «Ուղղաթիռային արդյունաբերություն» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ-ն պլանավորում է առաջիկա 3 տարվա ընթացքում Թուրքիային, Վիետնամին և մի շարք այլ պետությունների մատակարարել «Ми-8», «Ka-32» և «Անսատ» ուղղաթիռներ:
«Տվյալ պահին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգն ստորագրել է ևս 8 «Ka-32» ուղղաթիռ արտասահման մատակարարելու մասին պայմանագիր։ Ստորագրված համաձայնագրի շրջանակներում առաջին անգամ «Ka-32» ուղղաթիռներ կմատակարարվեն Թուրքիա և Թաիլանդ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Ka-32» ուղղաթիռը նախատեսված է փրկարարական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև հրդեհներ մարելու, բեռներ փոխադրելու, հիվանդներին ու տուժածներին տարհանելու, ինչպես նաև պարեկավորման և հատուկ ծառայություններին աջակցություն ցուցաբերելու համար։