Իրանի դատարանը Վաշինգտոնից պահանջել է 245 մլն դոլար փոխհատուցում վճարել 1980-88 թվականների իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնի կողմից իրականացված քիմիական հարձակումներից տուժածներին, հայտնում է Fars գործակալությունը:
Իրանի դատական իշխանություններն ԱՄՆ-ին մեղավոր են ճանաչել քիմիական հարձակումներից տուժած իրանցիների նկատմամբ, քանի որ պատերազմի ժամանակ Վաշինգտոնն աջակցություն էր ցուցաբերում Իրաքին: