Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիան անվանել է «ոչ թե Սիրիայում խաղաղ գործընթացի, այլ ահաբեկիչների երաշխավոր», որոնց, ըստ Ասադի, պաշտոնական Անկարան շարունակում է աջակցել, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք Թուրքիան չենք համարում խաղաղ գործընթացի երաշխավոր և գործընկեր… Նա երաշխավոր է, սակայն ահաբեկիչների համար», - ասել է Սիրիայի նախագահը:
Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ միասին որպես զինադադարի երաշխավոր մասնակցում է Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին:
Ասադի խոսքերով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստիպված է եղել միանալ Աստանայի խաղաղ գործընթացին, քանի որ ահաբեկիչները պարտություն են կրում, իսկ այդ գործընթացի միջոցով թուրքական իշխանությունները փորձում են պաշտպանել զինյալների: