Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը Մոսկվայում կհանդիպի Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ, հայտնում է TASS-ը, որի ընթացքում նախարարները կքննարկեն Մերձավոր Արեւելքում՝ մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «արտաքին գերատեսչությունների ղեկավարները կշարունակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրների քննարկումները մայիսի 29-ին Կահիրեում 2+2 ֆորմատով՝ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների բանակցությունների զարգացման համատեքստում»:
Մոսկվայի և Կահիրեի երկխոսության կենտրոնական թեմաներից մեկը օդային հաղորդակցության վերսկսումն է, որը դադարեցվել է 2015 թ. նոյեմբերին Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիայի» ինքնաթիռի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: