Ղրիմում անցկացվող երաժշտական Jazz Koktebel փառատոնի բեմին հանդիսատեսի համար անսպասելիորեն հայտնվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«15 տարի է արդեն, կարծում եմ 2003 թվականից է, որ իրականանում է նման հրաշալի փառատոն: Այս ընթացքում այստեղ են հասցրել լինել աշխարհի տարբեր երկրներից 150 առաջատար համույթներ, այսօր էլ այստեղ է 10 ջազային խումբ», - ասել է Պուտինը: