Վերջին 6 ամսվա ընթացքում առգրավվել է քիմիական զենքի մշակման ծրագրի պատասխանատու սիրիական կառավարական հաստատությանը Հյուսիսային Կորեայից ուղարկված երկու բեռ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասվում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խախտման մասին ՄԱԿ-ի հատուկ զեկույցում:
Նշվում է, որ անկախ փորձագետների կազմած 37 էջանոց զեկույցում չկան մանրամասն տեղեկություններ, թե ինչպես է կատարվել խախտումը, և ինչ բեռներ է Փհենյանը փորձել մատակարարել սիրիական իշխանություններին: