Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Սամցխե-Ջավախքի Բորժոմիի շրջանի Դաբա գյուղի մոտակայքում գտնվող անտառներում, որը սակայն արդեն մեկուսացվել է:
Այս մասին տեղեկանում ենք Javakhk Meida-ի խմբագիր Էդուարդ Այվազյանի ֆեյսբուքյան էջից:
Վերջինս մասնավորապես գրում է.
«Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղաթիռ էր ուղարկել Վրաստան, որը մասնակցություն է ունեցել հրդեհը մարելու գործին: Երեկ երեկոյան Ադրբեջանը արդեն երկրորդ ուղղաթիռն է ուղարկել Բորժոմիի անտառներում բռնկված կրակի հետ պայքարելու համար: Վրաստանի կառավարությունը այդ առիթով հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին:
Սամցխե-Ջավախքի հայությունը այս իրավիճակում ակնկալում է, որ ՀՀ-ն ևս ձեռք կմեկնի բարեկամ Վրաստանին հայաշատ շրջանում բռնկված կրակը մարելու համար: Չէ, որ հենց Վրաստանն էր առաջինը հասել օգնության Հայաստանին 1988թ. Սպիտակի կործանարար երկրաշարժի ժամանակ: Կարիք չկա, սպասել որպեսզի Վրաստանը ինքը պաշտոնապես դիմի Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով օգնել հրդեհը հանգցնելու գործում, այլ ՀՀ-ը ինքը պիտի առաջարկի իր օգնությունը:
Այս առնչությամբ հարկ է նշել, որ Խոսրովի արգելոցում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը մարելու գործում կարևոր դերակատարություն է ունեցել արտաքին օգնությունը, առանց որի դժվար կլիներ հանգցնել Խոսրովի արգելոցում բռնկված կրակը և հենց ՀՀ-ն գիտակցելով այդ ամենը առաջինը ինքը պիտի իր օգնությունը առաջարկի բարեկամ Վրաստանին հայաշատ շրջանի անտառներում բռնկված հրդեհը հանգցնելու գործում»: