Երեք օր շարունակվող Բորժոմի ազգային պարկի հրդեհը մարելու համար Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը անձնակազմեր է ուղարկելու:
Օգնություն ստանալու խնդրանքով հայկական կողմին է դիմել Վրաստանը: Այս մասին տեղականում ենք Ռազմինֆոյից, որը զրուցել է ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնի ղեկավար Գոհար Բաղդասարյանի հետ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայկական կողմին՝ անձնակազմ ուղարկելու համար: Նա նաև նշել է, որ հայկական օգնական ուժերն այսօր կժամանեն Վրաստան:
Կվիրիկաշվիլին նաև հայտնել է, որ Վրաստանի խնդրանքով երեկ Ադրբեջանը ուղարկել է մեկ ուղղաթիռ, իսկ Թուրքիան այսօր կուղարկի մեկ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ: Ռուսաստանը ևս օգնություն է առաջարկել: