Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար օգոստոսի 21-ին Հայաստանի պատվիրակությունը ժամանեց Համբուրգ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերցիայի նախագահ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:
Վերջինս մասնավորապես գրում է.
«Տարվա գլխավոր մրցաշարին Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մասնակցելու են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: Վաղը տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունը, իսկ օգոստոսի 25-ին կմեկնարկեն մենամարտերը: Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին»: