Ռուսաստանցիները կարող են ամերիկյան վիզա ստանալու համար դիմել ցանկացած այլ երկրի ամերիկյան դեսպանատուն, որտեղ հայցադիմումի դիտարկման ժամկետներն ավելի կարճ են, քան Մոսկվայում: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը:
«Հյուպաստոսության աշխատակիցը վիզայի տրամադրման մասին որոշումը դիտարկում անհատական կարգով ամերիկյան օրենսդրության համաձայն: ԱՄՆ օրենքը Ռուսաստանի քաղաքացիներին չի արգելում վիզայի փաստաթղթերը հանձնել այլ երկրում», - պարզաբանել են դիվանագիտական առաքելությունում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը որոշ ժամանակով դադարեցրել է Ռուսաստանի տարածքում ոչ ներգաղթյալների վիզայի տրամադրում: Գործընթացը վերսկսելուց հետո Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը Visitor Visa (B1 կարգ՝ բիզնես, B2՝ զբոսաշրջություն) ստանալու համար հայցորդը պետք է սպասի 85 օրացույցային օր:
Նշենք, որ Visitor Visa ստանալու համար հարցազրույցի սպասելաժամկետը Երևանում ամերիկյան դեսպանատանը կազմում է 10 օր, Թբիլիսիում՝ 8, Կիևում՝ 4 օր: