Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել «Կիպրոսի հերոս» կոչումը ստացած Մուրադ Միհրանի հոգեհանգիստը, գրում է News.am-ը:
64-ամյա Մուրադ Միհրանը 1974-ին մասնակցել է Կիպրոսում թուրքական կողմի գործողություններին և ստացել «Կիպրոսի հերոս» կոչումը։
Մուրադ Միհրանի թաղման արարողությունը կազմակերպվել է ամբողջովին զինվորական կարգով։ Նրա դագաղը եկեղեցի են բերել պատվո պահակախմբի զինվորները, որից հետո հայ հոգևորականները հոգեհանգստի արարողություն են անցկացրել։