Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը օգոստոսի 23-ին Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում, գրում է Ռազմ.Info-ն: Նյութին կից տեսագրության մեջ երևում է առնվազն 2 միավոր Սու-25 գրոհիչ:
Նշվում է, որ գրոհիչները արդիականացված են և կարող են կրել ընդհանուր առմամբ 32 տեսակի սպառազինություն, այդ թվում նաև՝ «օդ-մակերևույթ» տիպի չկառավարվող և «օդ-օդ» տիպի կառավարվող հրթիռներ:
Հունիսի վերջին Նախիջևանում անցկացվել էր նաև հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժություն: