Ռուսաստանցիներին մինչև սեպտեմբերի 1-ը վիզաների տրամադրման գործընթացի դադարեցումը վրեժ չի հանդիսանում, դա պարտադրված որոշում էր: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը:
«Վրեժի մասին խոսք չկա: Խնդիրը այն է, որ պետք է աշխատանքը պատասխանատվորեն կատարել: Սեպտեմբերի 1-ից մենք նորից կսկսենք վիզաների տրամադրումը» - նշել է դիվանագետը:
«Տխուր է, սակայն այլ ելք չունենք: Մենք Ռուսաստանի ԱԳՆ-ից գրություն ենք ստացել, մեր անձնակազմը կրճատելով` 455-ի հասցնելու վերաբերյալ: Այժմ զբաղվում ենք անձնակազմի կրճատման գործընթացով» - ասել է Թեֆթը: