«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իսպանիային սպառնում է նոր ահաբեկչություններով, գրում է Pais թերթը: Վերջինիս տվյալներով՝ զինյալներն իսպաներենով տեսանյութ են հրապարակել սոցցանցերում՝ Իսպանիային հասցեագրված սպառնալիքներով:
Հիշեցնենք, օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը մարդկանց վրաերթի էր ենթարկել Բարսելոնայի Ռամբլայի փողոցի շրջանում: Այդ նույն երեկոյան Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մեկ խումբ ֆուրգոնով վրաերթի է ենթարկել մարդկանց: Պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 15 մարդ, տուժել՝ 130-ը: