Lonely Planet, Suitcase և Airbnb հրատարակությունների խմբագիրները և 20 լավագույն ճանապարհորդ-բլոգերները նշել են երբևէ իրենց այցելած ամենահիշարժան վայրերը:
Հիմնվելով այդ կարծիքների վրա՝ բրիտանական Business Insider հրատարակությունն իր ընթերցողներին խորուրդ է տալիս անցնել հայկական Գորիսի լեռնային արահետներով և կանգ առնել այդ տարածաշրջանի քարանձավներից մեկում:
Հրատարակությունը նշում է, որ հայկական Գորիսը կարող է զարմացնել անգամ ամենափորձառու ճանապարհորդներին իր քարանձավներով, զառիթափ լեռներով և գեղեցիկ բնապատկերներով: