Կատարի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է իր դեսպանին Իրան վերադարձնելու մասին, որն անցյալ տարի հունվարին ի նշան Թեհրանում եւ Մեշհեդում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակվելու դեմ բողոքի՝ հետ էր կանչվել։ Այս մասին տեղեկանում ենք News.am-ից:
«Կատարն այսօր հայտարարել է, որ Թեհրանում նրա դեսպանը կվերադառնա՝ իր դիվանագիտական պարտականությունները կատարելուն»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։ Փաստաթղթում նշվում է, որ Կատարի իշխանությունները «հույս ունեն ամրապնդել Իրանի հետ երկկողմանի հարաբերությունները» բոլոր ոլորտներում։