Հարավային Չինաստանում օգոստոսի 23-ին մոլեգնած «Հատո» թայֆունը 16 մարդու կյանք է խլել, 270 մարդ վիրավոր է, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Թայֆունը լուրջ խափանումներ է առաջացրել երկրի ամբողջ հարավի տրանսպորտային համակարգում: Տեղատարափ անձրևները և քամու պոռթկումները հանգեցրել են շենքերի քանդման, ծառերի տապալման, կապի և Էլեկտրահաղորդման գծերի խզման: Հոնկոնգում և Շենչժենում ուժեղ ալիքների պատճառով տուժել են կամուրջներ և ծովային նավահանգիստներ: