Ամերիկյան Ֆլորիդա նահանգում մահապատժի են ենթարկել ռասայական հողի վրա 1987 թվականին աֆրոամերիկացու սպանած տղամարդու՝ կիրառելով նման ֆունկցիայի համար փորձարկում չանցած դեղանյութ, հայտնում է Корреспондент-ը:
Մասնավորապես մահապատժի ժամանակ կիրառվել է էտոմիդատ դեղանյութը, որը փոխարինել է միդազոլով մահացու ներարկմանը: Նշվում է, որ վերջինիս ձեռքբերման հարցում բարդություններ են առաջանում, քանի որ բազմաթիվ դեղագործական ընկերություններ հրաժարվում են այն մատակարարել մահապատիժներ իրականացնելու համար: