Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը պատրաստ է ընդառաջ գնալ «Իսլամական պետության» գրոհայինների խնդրանքին և Սիրիայի տարածքում բանակցություններ սկսել վերջիններիս հետ: Այս մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան «Ալ-Մանար» հեռուստաալիքի եթերում։
«Կարող ենք բանակցություններ վարել Սիրիայի տարածքում գրոհայինների խնդրանքով…Կրակը չի դադարեցվի մինչ պայմանավորածության հասնելը։ Եվ բանակցությունների հիմքում կլինի նպատակների հասնելը, որոնք կայանում են այդ շրջանից ԻՊ-ի հեռանալու և առևանգված լիբանանցի զինվորների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև նրանց ազատ արձակելու մեջ»,- հայտարարել է Նասրուլլան՝ հավելելով, որ Սիրիայի և Լիբանանի սահմանին տեղակայված գրոհայինները գտնվում են խուճապի մեջ և պատրաստ են ցանկացած բանակցությունների։:
Ըստ շիական շարժման ղեկավարի՝ «Հզբոլլահ»-ը սիրիական բանակի հետ համատեղ գործողություններում արդեն ազատագրել է ԻՊ-ի կողմից զավթված և Լիբանանի հետ սահմանին գտնվող 310 քառ կմ տարածքից 270 քառ կմ-ն: