Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառումների և միության կողմից Արցախ կատարվող պարբերական ուխտագնացությունների դերը մատաղ սերնդի հայեցի և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: