Աշխարհում բացի բռնցքամարտից չկա որևէ մարզաձև, որը դիտելու համար մարդիկ պատրաստ կլինեն ահռելի գումար ծախսել:Իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Օգոստոսի 26-ին Լաս Վեգասի T-mobile արենայում կայանալու է մենամարտ՝ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեդերի և UFC-ի մարտիկ Կոնոր Մակգրեգորի միջև: Սպասված մարտին ներկա կլինեն մոտ 22.000 հանդիսական, իսկ մենամարտի տոմսերը վաճառվում են 5.000-200.000 ԱՄՆ դոլարով և սպառվում են արագ տեմպերով: Ի դեպ Ֆլոյդ Մեյուեդեր և Մեննի Պակիայո մենամարտի տոմսերի արժեքը հասավ մինչև 300.000 դոլարի։