Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը պատրաստ է Ռուսաստանի քաղաքացիներին ամերիկյան մուտքի վիզաներ տրամադրել, եթե վերջինները դիմեն Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատուն, փոխանցում է News.am-ը:
ԱՄՆ դեսպանատանը հայտարարել են, որ երրորդ երկրների քաղաքացիներին վիզաներ տրամադրելը սովորական աշխատանքային գործընթաց է։ Նշվում է, որ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաստանի քաղաքացիները, կարող են 8 օրվա ընթացքում վիզա ստանալ։ Նշվում է, որ այդ հնարավորությունը կարող է հետաքրքրել Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի բնակիչներին։
Նշենք, որ այսօր «Ազատություն ռադիո»-ին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ աշխարհի այլ երկրների,նաև Երևանի ամերիկյան դեսպանատներից։